Ոստիկանները Երևանում հակառուսական ակցիայի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել

Հակառուսական ակցիա Երևանում
Հանրահավաքը պետք է ավարտվեր երթով, սակայն առայժմ պարզ չէ` արդյոք այն կկայանա՞։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևանի Ազատության հրապարակում ոստիկանները բերման են ենթարկել հակառուսական ցույցի մի քանի մասնակիցների։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այն ակտիվիստները, որոնց ձեռքին եղել են անպարկեշտ արտահայտություններով պաստառներ, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին։
Բերման ենթարկվածների թվում է նաև ռուս բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը, որը 2018 թվականին ակտիվորեն լուսաբանում էր «թավշյա հեղափոխությունը» և հետհեղափոխական շրջանը։
Հակառուսական ակցիա Երևանում
Երևանի Ազատության հրապարակից բերման ենթարկվածների թվում են նաև հանրահավաքի կազմակերպիչ, համակարգող Յուրի Ալեքսեևը և ակտիվիստ Օլեգ Ռուսակովը։ Հենց Ալեքսեևին էլ Երևանի քաղաքապետարանը թույլատրել է հանրահավաք և երթ անցկացնել։
Առայժմ պարզ չէ՝ առանց կազմակերպիչների մնացած ակտիվիստները կշարունակե՞ն երթը, թե՞ կցրվեն։