ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն այսօր Ստամբուլում հանդիպում է ունեցել ՄԱԳԱՏԷ–ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։ Տեղեկությունը հայտնում է «Ռոսատոմը»։
«Ուկրաինական զինված խմբավորումների կողմից Զապարոժիեի ԱԷԿ–ի չդադարող գնդակոծությունների և Կուրսկի ԱԷԿ–ի նկատմամբ դիվերսիոն ակցիաների լույսի ներքո ռուսական կողմը շեշտը դրել է Ռուսաստանում և Ուկրաինայում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրների վրա։ Այդ առիթով ռուսական կոմն ընդգծել է, որ միջուկային օբյեկտների անվտանգությունը, որտեղ էլ դրանք գտնվեն, մշտապես եղել է և շարունակում է մնալ Ռուսաստանի բացարձակ առաջնահերթությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից: