ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Հայկական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։
Երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։
«Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների` 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը: Ընդգծվել է ռուսական խաղաղապահ զորակազմի դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական թեմաների:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել նաև օգոստոսի 2-ին։ Նրանք քննարկել էին 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի` Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացման առանձին գործնական ասպեկտները։