Փարիզում թալանել են ֆրանսիացի հայտնի դերասանի բնակարանը. ԶԼՄ

Վենսան Կասել
Հանցագործությունը կատարվել է կիրակի լույս երկուշաբթի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Չարագործները թալանել են ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելի բնակարանը, երեք կասկածյալի են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է bfmtv.com–ը` հղում անելով իր աղբյուրներին։
Կիրակի լույս երկուշաբթի գիշերը անհայտ անձինք ներխուժել են Փարիզի 20-րդ օկրուգում գտնվող նրա բնակարան` կոտրելով ապակին։
Դերասանը հանցագործության պահին տանը չի եղել։ Փարիզի ոստիկանությունը երեք կասկածյալի է ձերբակալել, որոնցից երկուսը` անչափահաս։ Բոլորը իրավապահ մարմիններին հայտնի են մինչ այս կատարած գողություններով։
Վենսան Կասելի և կնոջ թեժ տեսանյութը փոթորկել է սոցիալական ցանցերը