Մոսկվան կոչ է անում արագացնել ռուսական ապրանքների արտահանման խնդիրների լուծումը. Նեբենզյա

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչն ընդգծել է արտաքին տնտեսական օպերատորների համար շոշափելի արդյունքների ապահովման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն Արևմուտքին և ՄԱԿ-ին կոչ է անում չհետաձգել ֆինանսական և լոգիստիկ խնդիրների լուծումը, որոնք խանգարում են Ռուսաստանից պարենամթերքի և պարարտանյութերի արտահանմանը։ Այս մասին ՄԱԿ-ի ԱԽ նիստում հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն, կոչ ենք անում ամենայն լրջությամբ վերաբերվել «սևծովյան նախաձեռնության» «փաթեթային» բնույթին և չհետաձգել ֆինանսական ու լոգիստիկ խնդիրների լուծումը, որոնք խոչընդոտում են համաշխարհային շուկա ռուսական պարենի և պարարտանյութերի արտահանմանը»,- ասել է Նեբենզյան:
Նրա խոսքով՝ պարենային գործարքի երկարաձգմանը, որի ժամկետը ստորագրման օրվանից հետո 120 օր է, կնպաստեն ռուսական արտաքին տնտեսական օպերատորների համար շոշափելի արդյունքները: Առայժմ «հացահատիկային գործարքի» այդ մասում էական ռեզերվներ կան, նշել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը:
Նեբենզյան լրագրողներին ցույց է տվել` ինչ անտեսանելի են Կիևի օգտագործած «Լեպեստոկ» ականները
Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում՝ արտահանվող ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը Ռուսաստանի աջակցության մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերումը Սև ծովով երեք նավահանգիստներից, այդ թվում` Օդեսայից։