ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանն ու Ռուսաստանը շուտով համաձայնագիր կստորագրեն սվոփ գազի մատակարարումների վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Շատ մոտ ապագայում Մոսկվայում Իրանի գազի ազգային ընկերության և ռուսական կողմի միջև Ռուսաստանից գազի առքուվաճառքի վերջնական պայմանագիրը կստորագրվի»,- ասել է Օուջին։
Նրա խոսքով` բանակցություններ են վարել նաև Մոսկվայի հետ ռուսական նավթամթերքի սվոփ մատակարարումների շուրջ։
Իրանի նավթի նախարարն ընդգծել է, որ իրենց երկիրը բավականաչափ ներուժ ունի ծովային, երկաթուղային և ցամաքային տրանսպորտի ոլորտում՝ նման սվոփ մատակարարումների համար։