Հստակ օրակարգ կա. Փաշինյանն ընդունել է Բուրկովի գլխավորած պատվիրակությանը

Ալեքսանդր Բուրկովն ու Նիկոլ Փաշինյանը
Վարչապետը կարևորել է պարբերական կապերի և շփումների անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նա նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:
Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որն իրականացնելու համար երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Ալեքսանդր Բուրկովն ասել է, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ:
Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ:
Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:
Վարչապետը կարևորել է վերը նշված ուղղություններով համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը և ընդգծել պարբերական կապերի և շփումների անհրաժեշտությունը:
Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի գլխավորած նահանգապետի պատվիրակությանը