ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Ուկրաինային 54 միլիոն ֆունտ ստեռլինգ (63,5 միլիոն դոլար) ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին։ Տեղեկությունը հայտնում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը։
Օգնության փաթեթը ներառում է հրթիռային համակարգեր, 850 Black Hornet միկրոդրոններ և 2000 այլ անօդաչու թռչող սարքեր։
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային տրամադրել հակաականային մեքենաներ, ինչպես նաև ուսուցանել ուկրաինացի զինվորականներին դրանց հետ աշխատելու մեխանիզմները։
Բացի այդ, Մեծ Բրիտանիան նախատեսում է ընդլայնել ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու գործընթացը։ Նշենք, որ այդ գործընթացին միացել է ևս ութ երկիր։