ՀՀ–ն ու ՌԴ–ն համատեղ կպայքարեն երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ծառուկյանը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Գոռ Ծառուկյանն ու Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը
Նրա խոսքով` ի թիվս այլ հարցերի քննարկել են տեղեկատվական դաշտում համագործակցությունը՝ հատկապես երկկողմ հարաբերություններին վերաբերող ապատեղեկատվության դեմ պայքարի հարցերում։
Խնդիրները երկկողմանի ձևով են լուծվում․ Զախարովան` Բաքվում ՌԻԱ Նովոստիի արգելափակման մասին
Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են նաև կենտրոնի փորձագետները, քննարկվել են հայ-ռուսական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։