ՀՀ բարձրլեռնային բնակավայրերում աշխատողները լրավճար կստանան. գումարի չափը դեռ հայտնի չէ

Չարենցավան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենսդրական առաջարկն արժանացավ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում և պետական ու տեղական ինքնակառավարման մարմին չհամարվող բյուջետային հիմնարկների աշխատողներին լրավճար տալ բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար։
Բարձրլեռնային են համարվում ծովի մակերևույթից 2000 և ավելի մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերը։ Դրանց ցանկը, ինչպես նաև լրավճարի չափն ու վճարման կարգը կառավարությունը սահմանելու է օրենքի փոփոխության ընդունումից հետո։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած օրենսդրական առաջարկն այսօր արժանացավ կառավարության հավանությանն ու առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
Օրինագծի վերջնական ընդունումից ու օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում կառավարությունը պետք է ընդունի լրավճարի տրամադրման կարգը սահմանող որոշումը:
Հայկական հագուստը կէժանանա, կարողի աշխատավարձն էլ կբարձրանա՞. ինչ է նախատեսել պետությունը