Երևանում կկայանան ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի հանդիպումները

Խմբում ընդգրկված են «Երևան», «Պետրով» , «Լոնդոն Հելվեցիա» և «Եվրոպա» ակումբները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-27-ը Երևանում կկայանան Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի C խմբի հանդիպումները: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Խմբում ընդգրկված են «Երևան», «Պետրով» (Լատվիա), «Լոնդոն Հելվեցիա» (Անգլիա) և «Եվրոպա» (Ջիբրալթար) ակումբները:
Հայաստանի չեմպիոն «Երևանը» առաջին խաղում զիջեց լատվիական «Պետրովին» 2։7 հաշվով:
Խմբի մյուս խաղում «Լոնդոն Հելվեցիան» 15:0 հաշվով առավելության հասավ «Եվրոպայի» նկատմամբ:
«Երևանը» հաջորդ հանդիպումը կանցկացնի վաղը՝ օգոստոսի 25-ին, կմրցի ջիբրալթարական «Եվրոպայի» հետ: