ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Երևան-Օմսկ ուղիղ չվերթերը կնպաստեն ապրանքաշրջանառության աճին: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովին, որի գլխավորած պատվիրակության հետ հանդիպել է այսօր։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Սանոսյանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը
© Photo : Գնել Սանոսյան/Gnel Sanosyan
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի և Օմսկի մարզի միջև առկա առևտրատնտեսական կապերի խորացման, պարենային ապրանքների փոխադարձ մատակարարումների ավելացման, շինարարության ոլորտում համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հարցեր։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը
© Photo : Գնել Սանոսյան/Gnel Sanosyan
Սանոսյանը կարևորել է նահանգապետի այցը Հայաստան, շեշտել Հայաստանի և Օմսկի նահանգի միջև առկա փոխգործակցության խորացման անհրաժեշտությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը
© Photo : Գնել Սանոսյան/Gnel Sanosyan
Հիշեցնենք` ավելի վաղ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանն ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: