ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության 5-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ–ոքի խաղաց ադրբեջանցի Ուլվիա Ֆատալիևայի հետ և 4 միավորով բաժանում է 2-12-րդ տեղերը։
4-ական միավոր ունեն նաև Լիլիթ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը, որոնք այս տուրում հաղթանակներ տարան։
Միանձնյա առաջատարը Մոնակոն ներկայացնող Մոնիկա Սոցկոն է, որը վաստակել է 4,5 միավոր։
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։