Դոնբասի գնդակոծության հետևանքով 5 մարդ է մահացել, վիրավորներ կան

Ժողովրդական միլիցիայի աշխատակից
Տարածքային պաշտպանության շտաբը ներկայացրել է մեկ օրվա տվյալները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքը գնդակոծելու հետևանքով մեկ օրում 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է հանրապետության տարածքային պաշտպանության շտաբը։
«Անցած մեկ օրում ՝ օգոստոսի 23-ի ժամը 08:00-ից մինչև օգոստոսի 24-ի ժամը 08:00-ն, Ուկրաինայի զինված կազմավորումների գնդակոծությունների հետևանքով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում զոհվել է 5 մարդ, ևս 14 խաղաղ բնակիչներ վիրավորվել են։ Նրանցից 3-ը պայթել են ՊՖՄ-1 ականի վրա»,- ասված է շտաբի Telegram-յան ալիքում:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։