ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է անում մտածել Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների մասին, որպեսզի կանխվի նոր հակամարտությունը ներկայիս հակամարտության ավարտից «մի քանի ամիս կամ մի քանի տարի հետո»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սա ներառում է կարևոր հարցեր այն մասին, թե ինչպես թույլ տալ Ուկրաինային պաշտպանել իրեն, ինչպես նաև երաշխավորել անվտանգությունը»,- գրել է Բորելը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա հավելել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի շարունակական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային՝ չնայած այն բարձր գնին, որը պետք է վճարվի դրա համար։
«Մենք պետք է պատրաստ լինենք վճարելու այս գինը»,- գրել է Բորելը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։