ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը եվրոպական բնապահպանական նախագծերի շրջանակում իր տարածքում չորս փեթակ է տեղադրել, ասված է դաշինքի կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Յուրաքանչյուր փեթակ մեկ սեզոնի ընթացքում արտադրում է շուրջ 80-100 կիլոգրամ մեղր, որի մեծ մասը մնում է մեղուներին կենսագործունեության պահպանման համար։ ՆԱՏՕ-ի մեղվաբույծները յուրաքանչյուր փեթակից տարեկան հավաքում են մոտ 25 կգ մեղր։ Բերքի մեծ մասն այսօր վաճառվել է բարեգործական շուկայում՝ տեղական և միջազգային առանձին նախագծերի աջակցելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ փեթակների տեղակայման նախագիծը Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում գործարկվել է դեռևս 2020 թվականին, այն ժամանակ հայտնվել էին առաջին երկու փեթակները: ՆԱՏՕ-ում մեղրի արտադրությունը հաջող է ընթացել, և 2022 թվականին փեթակների թիվը կրկնապատկվել է։