ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Անկարան կշարունակի աջակցել Կիևին։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Աքարը հեռախոսով բանակցել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի և Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։ Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորելով նրանց՝ Աքարն ընդգծել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինային»,- ասված է ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան փորձում է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական կարգավորման գործում։ Թուրքիան չի միանում Արևմուտքի հակառուսական պատժամիջոցներին, միևնույն ժամանակ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա-Կիև բանակցություններ կազմակերպելու համար բազմիցս հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ։