ԱՄՆ-ի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին

Զինվորականներ
Ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ընդգծում է, որ կշարունակի միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ-ի զինված ուժերը նախագահ Ջո Բայդենի հրահանգով հարվածներ են հասցրել սիրիական Դեր Զորի ուղղությամբ։ Թիրախում իբր եղել են այն օբյեկտները, որոնք կապված են Իրանի զինված ուժերի մաս կազմող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ։
«ԱՄՆ-ի զինված ուժերը կետային ավիահարվածներ են հասցրել Դեր Զորում։ ...ԱՄՆ-ի հարվածների թիրախում այն ենթակառուցվածքային օբյեկտներն են, որոնք օգտագործվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված խմբերի կողմից», - ասված Է ամերիկյան զինված ուժերի կենտրոնական հրամանատարության թվիթերյան հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ այդ հարվածները հասցվել են ամերիկյան ուժերին գրոհներից պաշտպանելու համար։
Ըստ հայտարարության` ԱՄՆ-ն հակամարտություն չի փնտրում, բայց կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իր քաղաքացիներին պաշտպանելու համար: