ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված է «Սոչիի» 19-ամյա հայ կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյով, որն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս Սամարայի «Կռիլյա Սովետովի» կազմում, հայտնում է РБ Спорт-ը։
«Մեր տեղեկություններով՝ «Զենիթը» մտադիր է հաջորդ ամառ գնել երիտասարդ խաղացողի տրանսֆերը»,- նշում է պարբերականը՝ հավելելով, որ Կովալենկոն հաջորդ ամառ կվերադառնա Սոչիի ակումբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սամարայի «Կռիլյա Սովետովի» կազմում հանդես եկող 18-ամյա կիսապաշտպանը մտածում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու և Հայաստանի հավաքականում խաղալու մասին։
Ալեքսանդր Կովալենկոն «Արարատ» թիմի նախկին խաղացող Ալեքսանդր Կովալենկոյի թոռն է։ Ֆուտբոլիստի մայրը հայ է, իսկ հայրը՝ կիսով չափ հայ (նրա երակներով հայի ու ռուսի արյուն է հոսում)։