ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ կրակի դադարեցման և չի պլանավորում իրավիճակը կայունացնել, որպեսզի ՌԴ-ն «հանդարտվի»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Այս պահին մենք այն կետում ենք, որտեղ պատրաստ չենք դադարեցնել կրակը։ Մենք հասկացրել ենք, որ «Մինսկ–3» չի լինելու։ Այդ պատճառով, իրավիճակը կայունացնել այնտեղ, որտեղ այժմ զորքերն են, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնենք Ռուսաստանի Դաշնությանը` դրանով Ուկրաինան չի զբաղվելու»,– ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զելենսկին։
Նա նաև հավելել է. «Մինչև ձմեռ մենք շատ բան ենք ուզում անել»։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։