Վազաշենում 23-ամյա երիտասարդին առանձնակի դաժանությամբ են սպանել. ՔԿ

Երիտասարդի մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ են հայտնաբերվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Վազաշեն բնակավայրում 23-ամյա երիտասարդին առանձնակի դաժանությամբ սպանել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ, ժամը 11։35-ին Վազաշեն բնակավայրի սկզբնամասում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի այրված դին։

«Կրծքավանդակի առաջնային մակերեսին առկա են եղել 3, հետնային մակերեսին` 7, ինչպես նաև մարմնի այլ հատվածների վնասվածքներ։ Վերցվել են փորձանմուշներ»,- հայտնում են ՔԿ-ից:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական և հրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առանձնակի դաժանությամբ սպանություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։