Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի մոխրացած դի

Ոստիկանություն ահազանգած տղամարդը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդի մոխրացած դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ երեկ` ժամը 11։30-ի սահմաններում, ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Վազաշեն բնակավայրի սկզբնամասում այրված դի կա։

Ոստիկաներն ու քննիչները նշված տարածքում հայտնաբերել են մոխրացած դի։ Պարզվել է, որ մահացածը Վազաշեն գյուղի բնակիչ 23-ամյա Սևադա Ղազարյանն է։

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած տղամարդը Վազաշեն բնակավայրի վարչական ղեկավար Լորիկ Բադիրյանն է։
Երևանի Հալաբյան փողոցի այգում տղամարդու դի է հայտնաբերվել
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։