ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն այսուհետև կլինի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոբերտ Արզումանյանը։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,– ասված է հաղորդագրությունում։
37-ամյա ֆուտբոլիստը մինչ այս` 2021 թվականի մարտից մինչև 2022-ի հունիս գլխավորում էր «Ուրարտու» ակումբը ։