Ռուսաստանը և Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը. Լավրով

ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվան դատապարտել է Սիրիայի տարածքում Իսրայելի կողմից հարվածներ հասցնելու պրակտիկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ու Սիրիան Իսրայելից պահանջում են հարգել Սիրիայի ինքնիշխանությունը և դադարեցնել հարվածներ հասցնել այդ տարածքում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վճռականորեն դատապարտել ենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքին հարվածներ հասցնելու վտանգավոր պրակտիկան` ներառյալ բավականին տագնապալի դրվագը, երբ հունիսի 10–ին գրոհում էին Դամասկոսի միջազգային օդանավակայանը։ Հետագայում նաև հարվածներ են հասցվել Տարտուս նավահանգստին»,- հայտարարել է Լավրովն իր սիրիացի գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ կայացած ճեպազրույցի ժամանակ:
Ինչպես ընդգծել է նախարարը, Մոսկվան և Դամասկոսն Իսրայելից պահանջում են հարգել նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:
Կոսովոյի իրադրությունը պետք է կարգավորվի՝ հաշվի առնելով Բելգրադի շահերը. Լավրով