ՌԴ-ն հավատարիմ է մթերային գործարքին, Արևմուտքի սադրանքները չեն ազդի. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. Արխիվային լուսանկար
Արևմուտքը ծրագրում է տեղեկություն ստանալ այն մասին, որ Ռուսաստանն իբր դիվերսիա է նախապատրաստում ուկրաինական հացահատիկ տեղափոխող առևտրային նավերից մեկի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ամբողջովին հավատարիմ է Ստամբուլում կնքված մթերային գործարքին, և Արևմուտքի երկրներին չի հաջողվի վարկաբեկել Մոսկվային իր բարեկամ երկրների աչքերում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ ԱԳՆ տվյալներով` Արևմուտքը ծրագրում է տեղեկություն ստանալ այն մասին, որ Ռուսաստանն իբր դիվերսիա է նախապատրաստում ուկրաինական հացահատիկ տեղափոխող առևտրային նավերից մեկի նկատմամբ։
«Մեր երկիրն ամբողջությամբ հավատարիմ է Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ տեղափոխման վերաբերյալ Ստամբուլում կնքված քառակողմ համաձայնագրին (ՄԱԿ–ի միջնորդությամբ ստորագրվել է Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից)։ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին չի հաջողվի վարկաբեկել Ռուսաստանին` այդ հեղինակավոր միավորման շրջանակներում բարեկամ երկրների, մեր գործընկերների աչքերում»,– ասվում է Զախարովայի մեկնաբանությունում, որը հրապարակված է ԱԳ նախարարության կայքում։
Ստամբուլում հուլիսի 22-ին կայացել է ռուսական ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանմանը աջակցելու մասին բազմակողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն։ Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ–ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան։