Դիլիջանում ամփոփվել են «Ռազմիկ» մրցաձևի արդյունքները. հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը

«Ռազմիկ» մրցաձևի մասնակիցները
Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի զինվորականները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում «Ռազմիկ» մրցաձևի երեք՝ «Ռազմակիրառական համալիր վարժություններ», «Բուժօգնության կազմակերպում», «Դիպուկահար» մրցափուլերի արդյունքների ամփոփումից հետո մրցավարական հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել Ղազախստանի թիմը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշենք, որ օգոստոսի 22-ին անցկացվել է «Ռազմիկ» մրցաձևի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցափուլը: Մասնակիցները կրակային երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է տասական փամփուշտ:
«Ռազմիկ» մրցաձևի մասնակիցները
Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի զինվորականները, երկրորդը՝ Ղազախստանի, երրորդը՝ Բելառուսի զինծառայողները:
«Ռազմիկ» մրցաձևի մասնակիցները
Հիշեցնենք, որ 2009 թվականից ի վեր «Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է ամեն տարի: 2018 թվականին միջոցառումը ներառվել է Միջազգային բանակային խաղերի ցանկում, որոնց հիմնական մասն անցկացվում է Ռուսաստանում:
«Խաղաղության մարտիկը» Հայաստանում. ինչպես են մասնակիցները պատրաստվում արիության մրցույթին