Քրիստինե Գրիգորյանը դիմել է ՍԴ. կվիճարկվի կրոնական կառույցներին անդամակցելու արգելքի հարցը

Մարդու իրավունքներիպաշտպանը վիճարկում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների` կրոնական կառույցներին անդամակցելու արգելքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար արհմիություններին և կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը, տեղեկանում ենք ՄԻՊ-ի պաշտոնական էջից։

«Պաշտպանը վիճարկել է, որ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը և զինվորական ծառայությունն ինքնին անհամատեղելի չեն կրոնական կազմակերպությանն անդամակցելու կամ այն ստեղծելու իրավունքի հետ։ Բացի այդ, դիմումով նշվում է, որ արհեստակցական միություններին անդամակցելու արգելքը չի բխում նշված ծառայության տեսակների բնույթից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Գրիգորյանը վիճարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասին, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ 1-ին մասի 8-րդ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի համապատասխանությունը Սահմանադրությանը։
Աղանդավորները կանեն ամեն ինչ, որպեսզի իշխանությունը չփոխվի․ Ալեքսանդր Ամարյան
Դրանցով սահմանվում է, որ ոստիկանության, ազգային անվտանգության մարմիններում ծառայողները, զինվորները, դատախազները, դատավորները, ՍԴ դատավորներն իրավունք չունեն անդամակցելու արհեստակցական միություններին, ազգային անվտանգության մարմիններում ծառայողներն իրավունք չունեն անդամացելու կրոնական կազմակերպություններին, զինվորներն էլ` կրոնական միավորում ստեղծելու։