Կանադան և Գերմանիան համաձայնեցրել են Ուկրաինայի ռազմական օգնության նոր փաթեթը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռուսաստանի նախագահի հետ մամուլի ասուլիսի ժամանակ . Արխիվային լուսանկար
Նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, ռազմամթերք և նռնականետեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Կանադան և Գերմանիան համաձայնեցրել են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթը, որը ներառում է ՀՕՊ համակարգեր, զինամթերք և նռնականետեր: Այս մասին հայտարարել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը Կիևում կայացած «Ղրիմի հարթակի» գագաթնաժողովի ընթացքում։

«Մենք կշարունակենք զենք մատակարարել։ Մենք գործակել ենք նոր փաթեթը, որը ներառում է հակաօդային պաշտպանության ժամանակակից այլ համակարգեր, նռնականետեր, տոննաներով ռազմամթերք, հակադրոնային հարմարանքներ, զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ»,- հայտարարել է Շոլցը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։