Հայազգի ըմբիշները մեդալներ են նվաճել ՌԴ–ում ընթացող մրցաշարում

Արթուր Սարգսյան
Ռուսաստանի սպարտակիադայում հայազգի ըմբիշները երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալ են նվաճել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայազգի 2 մարզիկներ հաղթել են Կազանում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Համառուսաստանյան սպարտակիադայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Արթուր Սարգսյանը հաղթել է 97 կգ քաշային կարգում` եզրափակիչում 3։1 հաշվով պարտության մատնելով Ալեքսանդր Գոլովինին, իսկ Հմայակ Օսիպովը` 55 կգ քաշային կարգում 10։0 հաշվով պարտության մատնելով Վիկտոր Վեդերնիկովին։
Նորայր Օհանյանը արծաթե մեդալակիր է դարձել 72 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա զիջել է Արսլան Զուբաիրովին։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Գարիկ Գյուլումյանը։
Պատվո հարթակի երրորդ աստիճանին է բարձրացել նաև Ալեն Միրզոյանը, որը հանդես է եկել 67 կգ քաշային կարգում։
«Զենիթը» հետաքրքրված է «Սոչիի» հայազգի կիսապաշտպանով