Ելիզավետա Խամրաևան Գորիսում ռուսագետների համար դասախոսություններ կկարդա

Ելիզավետա Խամրաևան նոր մոտեցում է ցուցաբերում, որը երեխայի տարիքի և լեզվական մակարդակի վերլուծություն է ենթադրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 24-27-ը Ա.Ի. Գերցենի անվան Ռուսաստանի պետական ​​մանկավարժական համալսարանի երկլեզու և բազմամշակութային կրթության միջբուհական կենտրոնի գիտական ղեկավար և տնօրեն Ելիզավետա Խամրաևան Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության հրավերով հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման դասընթացների շրջանակում դասախոսություններ կկարդա հայ մասնագետների համար։
Ինչպես հայտնում է Երևանում «Ռուսական տունը», դասախոսությունները կանցկացվեն Սյունիքի Գորիս քաղաքում։
Ելիզավետա Խամրաևան երկլեզու երեխաների ուսուցման ժամանակակից մեթոդաբանության հեղինակն է, նրա նորամուծությունը երեխայի տարիքի և լեզվական մակարդակների վերլուծություն է ենթադրում:
Երևանում «Ռուսական տան» ղեկավար Վադիմ Ֆեֆիլովի հետ հանդիպման ժամանակ Ելիզավետա Խամրաևան նշեց, որ Հայաստանի համար այս մեթոդը հետաքրքիր կլինի, քանի որ երկիրն ուսումնասիրում է երեխաների երկլեզու կրթության մեթոդը։
Այս մեթոդաբանությունն արդեն բավականին հաջող կիրառվում է ԱՊՀ մի շարք երկրներում։ Ուզբեկստանում Ելիզավետա Խամրաևայի ղեկավարության տակ դպրոցական ուսուցման գործընթացում ամբողջությամբ ներդրվել է մակարդակային մոտեցումը։ Այժմ ծրագիրը ներդրվում է նաև Ղրղզստանի դպրոցներում։
Մինչ այդ լրացուցիչ կրթության որոշ նախագծեր հաջողությամբ իրականացվել էին Ղազախստանում և Հայաստանում։
Խամրաևան կարծում է, որ ռուսաց լեզուն մեծ ներուժ ունի։ Դրա ճկունության հաշվին հնարավոր է հասնել մտածողության նոր մակարդակի` օգտագործելով լեզուն որպես գործիք, որպես «կոգնիտիվ մարզասարք»։
Քաջարանի օրվա կապակցությամբ քաղաքում «Ռուսական կենտրոն» է բացվել