Երաշտը Չինաստանում ջրի երես է դուրս բերել Պոյան լճում գտնվող վանական համալիրով հնագույն կղզին։ Չինաստանի ամենամեծ քաղցրահամ լիճը երաշտի պատճառով փոքրացել է 75%–ով։
Ցզյանսի նահանգի վարչակազմը հայտնել է, որ 2021 թվականի համեմատ Պոյան լիճը փոքրացել է 4 անգամ։ Պատճառն անոմալ շոգն ու տեղումների սակավությունն է։
Օգոստոսի 18-ին լճում ջրի ռեկորդային ցածր մակարդակ է արձանագրվել` 10,12 մ, ինչը կրկնակի քիչ է նախորդ նվազագույն ցուցանիշից (նախորդը 22,63 մետր էր)։ Փորձագետները հայտնել են, որ չոր սեզոնի սկիզբ է համարվում այն օրը, երբ լճի հիդրոլոգիական կայանում ջրի մակարդակը 12 մետրից ցածր է լինում։ Տարվա չոր եղանակին լճի մակերեսը լինում է 500 քմ, իսկ խոնավ սեզոնին ավելանում մինչև 4.1 հազար քմ։
Չինական լեգենդի համաձայն` լճի մեջտեղում գտնվող կզղին հսկայական կրիա է խորհրդանշում։ Ի սկզբանե չինացի ճարտարապետը նախագծել է արհեստական կղզին ու դրա վրա գտնվող վանքերը` հաշվի առնելով այն, դրանք մասամբ ջրի տակ են անցնելու կոնկրետ սեզոնի ժամանակ։ Շինություններն ամբողջությամբ քարից են, ինչի շնորհիվ էլ կանգուն են արդեն հազար տարի։