ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Գերմանական Bosch ընկերության ռուսաստանյան ներկայացուցիչը չի հաստատել Ռուսաստանում գործարանները վաճառելու մասին լուրերը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության աղբյուրը։
«Ռուսաստանի Դաշնությունում լվացքի մեքենաներ և սառնարաններ արտադրող Bosch ընկերության ներկայացուցիչն արդյունաբերության և առևտրի նախարարությանը պարբերաբար տեղեկացրել է Ռուսաստանում գործարանների վաճառքի մտադրության բացակայության մասին»,- գործակալությանն ասել է աղբյուրը։
Ըստ տեղեկության` խոսքը Սանկտ Պետերբուրգի մերձակայքում գտնվող Ստրելնա գյուղի կենցաղային տեխնիկայի արտադրության գործարանի և Էնգելսում կաթսաների արտադրության ձեռնարկության մասին է։
Ռուսաստանում Bosch-ը 7 սեփական գործարան ունի։ Մասնավորապես` Լենինգրադի մարզում արտադրում են լվացքի մեքենաներ և սառնարաններ, Սարատովի մարզի Էնգելս քաղաքում` էլեկտրական գործիքներ, ավտոմասեր, ջեռուցման սարքավորումներ և ռադիատորներ և Սամարայի շրջանում` ավտոմասեր։