Ասուլիս. «Ռուսագիտության հեռանկարները Հայաստանում»

Նորայր Դունամալյան
Sputnik
ԽՍՀՄ–ի փլուզումից ավելի քան 30 տարի է անցել։ Այդ ընթացքում Հայաստանում մեծացել է մի սերունդ, որի համար Ռուսաստանը թեև մերձավոր երկիր է, բայց, այնուամենայնիվ, արտասահման է։
Այս իրավիճակում ինչպե՞ս երիտասարդների մեջ ձևավորել Ռուսաստանի օբյեկտիվ ընկալումը, ի՞նչ է պետք անել, որպեսզի Ռուսաստանում և Հայաստանում աճող սերունդները միմյանց ավելի լավ ճանաչեն, ինչպիսի՞ն են ռուսագիտության հեռանկարները Հայաստանում:
Օգոստոսի 24-ին` ժամը 12:00-ին, այս հարցերը կքննարկվեն Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում:
Բանախոսներ`
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյան,
Հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Նորայր Դունամալյան:
Տեսակամուրջը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։