Արևմուտքն օգնում է Ուկրաինային դիվերսանտներ պատրաստել. Նեբենզյա

ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան. Արխիվային լուսանկար
Վասիլի Նեբենզյան հիշեցրել է, որ Կիևի պաշտոնյաները բացեիբաց կոչ են անում սպանել ռուսներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը վրդովված է այն բանից, որ Արևմուտքն օգնում է ուկրաինական հատուկ ծառայություններին դիվերսանտներ պատրաստել։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Կիևի ռեժիմի պաշտոնական ներկայացուցիչները բացեիբաց կոչ են անում սպանել ռուսներին։ Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլևսկին վերջերս հրապարակավ հայտարարել է, որ Ուկրաինայի նպատակն է սպանել մեծ թվով ռուսների, իբր, որքան շատ սպանվեն հիմա, այնքան քիչ ռուսներ ստիպված կլինեն սպանել ուկրաինացիների հաջորդ սերունդներին», – հիշեցրել է Նեբենզյան:
«Վրդովված ենք, որ արևմտյան երկրները ոչ միայն այս ամենը չեն դատապարտում, այլ նաև օգնում են ուկրաինական հատուկ ծառայություններին նախապատրաստել դիվերսանտների՝ «անցանկալի մարդկանց» ոչնչացնելու համար», - հավելել է նա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։