Առաջիկա ձմեռը դժվար կլինի Ուկրաինայի համար. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Յենս Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի երկրներն այս տարվա հունիսին պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կարծում է, որ Ուկրաինային դժվար ձմեռ է սպասում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, նա իր տեսակետը հայտնել է «Ղրիմի հարթակ» առցանց գագաթնաժողովում, որն անցկացվել է առցանց ձևաչափով։
«Մենք հավատարիմ ենք Ուկրաինայի հետ երկարաժամկետ գործընկերությանը: Մենք կօգնենք, որ Ուկրաինան խորհրդային զենքի ստանդարտներից անցում կատարի ՆԱՏՕ-ի չափանիշներին, բարեփոխումներ իրականացնի պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Առաջիկա ձմեռը դժվար կլինի, ուստի մենք պետք է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերենք, որպեսզի Ուկրաինան մնա ինքնիշխան և անկախ պետություն»,- ասել է Ստոլտենբերգը։
ՆԱՏՕ-ի երկրներն այս տարվա հունիսին Մադրիդում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են մեծացնել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև պայմանավորվել են երկարաժամկետ աջակցության համապարփակ փաթեթի շուրջ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։
Կանադան նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի պաշտպանական ընկերությունների դեմ. Թրյուդո