1 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 48 դեպք

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, տուժել է 18 մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 22-ից 23-ը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 48 դեպք։ Տեղեկությւոնը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Մասնավորապես՝ բացահայտվել են թմրանյութի հայտնաբերման 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության 6-ական, խարդախության 5, թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու 4, խուլիգանության ու ընտանեկան բռնության 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեկական դեպք։
Ղազարյանը Կոնովալովի հետ քննարկել է հետախուզվողների հայտնաբերման շուրջ համագործակցությունը
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել են 3-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: