Զապորոժիեի շուրջ միջուկային շանտաժի հարցում Կիևին օգնում է Արևմուտքը. Նեբենզյա

Վասիլի Նեբենզյա
Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՌԴ-ն բաց է ռազմավարական ռիսկերը նվազագույնի հասցնելու և սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու հարցում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Արևմուտքը վերջին շաբաթվա ընթացքում օգնում է Կիևին Զապորոժիեի ատոմակայանի շուրջ միջուկային շանտաժի հարցում։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։

«Վերջին շաբաթում Ուկրաինայի արևմտյան աջակիցները, ըստ էության, օգնում էին Կիևին միջուկային շանտաժի փորձերում՝ անտեսելով Ուկրաինայի զինված ուժերի կողմից Զապորոժիեի ատոմակայանը գնդակոծելու փաստերը»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Նեբենզյան նաև շեշտել է, որ Ռուսաստանը բաց է ռազմավարական ռիսկերը նվազագույնի հասցնելու և սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու հարցում։
«Սկզբունքորեն մենք պատրաստ ենք համագործակցել լարվածությունը նվազեցնելու, սպառազինությունների մրցավազքը դադարեցնելու և ռազմավարական ռիսկերը նվազագույնի հասցնելու համար, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարցում շահագրգռված լինեն նաև մեր արևմտյան գործընկերները»,- ասել է Նեբենզյան:
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ին հարակից տարածքը։ Օգոստոսի 17-ին նրանք ատոմակայանի ուղղությամբ առնվազն 6 արկ են արձակել, բայց կայանը չի տուժել։ Զանգվածային գնդակոծության է ենթարկվել նաև Էներգոդարը։
Ուկրաինական բանակի գնդակոծման հետևանքով Էներգոդարում խաղաղ բնակիչ է մահացել. տեսանյութ
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Պուտինը և Մակրոնը կարևորել են ՄԱԳԱՏԷ-ի առաքելության շուտափույթ ուղարկումը Զապորոժիեի ԱԷԿ