ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ուզբեկստանի սահմանապահները Աֆղանստանի կողմից սահմանը խախտած քաղաքացիների են ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուզբեկստանի պետանվտանգության ծառայության սահմանապահ զորքերի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ օգոստոսի 21-ին Ուզբեկստանի Սուրխանդարյայի մարզի Արալ Պայգամբար կղզու տարածքում Աֆղանստանի քաղաքացիներ են նկատվել, որոնք խախտել են պետական սահմանը և իրենց նավերով մոտեցել կղզուն։
«Սահմանախախտները դիմադրություն են ցույց տվել Ուզբեկստանի սահմանապահ ջոկատին։ Իրականացված գործողությունների շնորհիվ բոլորը սահմանախախտները (ընդհանուր առմամբ 24 հոգի) ձերբակալվել են», – նշել են գերատեսչությունում`
Սահմանային միջադեպի պատճառը Ուզբեկստանի սահմանային գոտում աճող մատուտակի արմատի ապօրինի ձեռքբերումն է։
Գերատեսչությունում հավելել են, որ ներկա պահին Արալ Պայգամբար կղզու տարածքը Ուզբեկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ է։