«Սուրմալուի» պայթյունից մահացած 16–րդ քաղաքացու դին նույնականացվել է

Որոնողափրկարարական աշխատանքներ «Սուրմալուում» . Արխիվային լուսանկար
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում հայտնաբերված 16 քաղաքացու մարմիններն էլ նույնականացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացիներից մեկը նույնականացվել է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նա տեղեկացրել է, որ մահացած քաղաքացին Գագիկ Կառլենի Կարապետյանն է։
«Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու մարմին, բոլորը նույնականացված են»,–գրել է նա։
Մինչև այս պահը պաշտոնական տվյալներով`«Սուրմալուի» պայթյունի հետևանքով անհետ կորած էին համարվում երկու քաղաքացի` 1959 թ ծնված Գագիկ Կառլենի Կարապետյանը և 1967 թ ծնված Վանիկ Խաչիկի Ամիրխանյանը։
Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։