Շախմատի կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է

Էլինա Դանիելյանը. Արխիվային լուսանկար
Մեր շախմատիստներից Աննա Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի, Մարիա Գևորգյանը՝ Անգլիայի ներկայացուցիչներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Պրահայում ընթացող կանանց շախմատի Եվրոպայի 22-րդ առաջնությունում Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է։
Նշենք, որ երկու տուրերից հետո Էլինա Դանիելյանը 2 միավոր ունի իր ակտիվում և կիսում է 1-12-րդ տեղերը: Նա երեկ առավելության է հասել Մարիամ Մկրտչյանի նկատմամբ, իսկ Աննա Սարգսյանը հաղթել է Ադրբեջանի, Մարիա Գևորգյանը՝ Անգլիայի ներկայացուցիչներին:
Հայաստանի հավաքականի մյուս անդամներից Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել, իսկ Սուսաննա Գաբոյանը պարտվել է:
Հիշեցնենք, որ Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր, իսկ առաջնության արդյունքներով մինչև 9-րդ տեղը զբաղեցրած շախմատիստուհիներն իրավունք կունենան հաջորդ տարի մասնակցել Աշխարհի գավաթի խաղարկությանը: