Ռոբերտ Քոչարյանը մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից

Ռոբերտ Քոչարյանի այցն արտերկիր կրում է մասնավոր բնույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նախօրեին մեկ շաբաթով մեկնել է Հայաստանից: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:

«Օգտվելով այն հանգամանքից, որ նիստերի ընթացքում մեծ ընդմիջում կա մինչև սեպտեմբերի 20-ը` նախագահի փաստաբանական թիմը դիմել էր դատարանին՝ ստանալու մեկնելու թույլտվություն։ Դատարանը Քոչարյանին թույլ է տվել բացակայել Հայաստանից օգոստոսի 22-29-ը։ Նախագահ Քոչարյանն օգտվել է այդ հնարավորությունից և մեկնել»,- ասաց Միկոյանը։

Նա հայտնեց նաև, որ Քոչարյանը հայրենիք կվերադառնա օգոստոսի 29-ին։ Նրա այցը կրում է մասնավոր բնույթ։
Ի դեպ, Միկոյանը հերքեց լուրերը, թե Քոչարյանը ՌԴ է մեկնել. նա մեկնել է այլ երկիր։