ՌԴ հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումը երկարաձգվել է

Ինքնաթիռը երկնքում. Արխիվային լուսանկար
Թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի 11 օդանավակայանների թռիչքների սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 29-ը։ Այս մասին հաղորդում է «Ռոսավիացիան»։
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստի օդանավակայաններ։
Ռուսաստանի հարավի և կենտրոնական մասի օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից: