Պարենային գործարքի շրջանակում որքա՞ն հացահատիկ է դուրս բերվել Ուկրաինայից

Հացահատիկ
Թուրքիայի նախարարը վստահեցրել է, որ Անկարան շարունակում է ջանք գործադրել, որպեսզի հացահատիկի արտահանումը չդանդաղի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի սկզբից ուկրաինական նավահանգիստներից 721 հազար 449 տոննա հացահատիկ է դուրս բերվել պարենային գործարքի շրջանակում։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Գործընթացը շարունակվում է։ Հույս ունեմ` առաջիկա օրերին այս ցուցանիշը կավելանա։ Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի այս գործընթացը չդադարի և չդանդաղի», – ասել է նա։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Ինչպես է պարենով բեռնված առաջին նավը Օդեսայից մեկնել Ստամբուլ. տեսանյութ
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան:
Աշխարհում ցորենի գները ՄԱԿ-ի պարենի գործարքից հետո նվազել են