Լեհական ռազմական օգնությունն Ուկրաինային փետրվարի 24-ից ի վեր գերազանցել է 1,5 մլրդ դոլարը

Ուկրաինային Լեհաստանի անունից հատկացվող օգնության գերակշիռ մասը ռազմական բնույթ է կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Լեհաստանի ռազմական օգնությունն Ուկրաինային փետրվարի 24-ից ի վեր գերազանցել է յոթ միլիարդ զլոտին (շուրջ 1,5 միլիարդ դոլար)։ Լեհական ռադիոյի եթերում տեղեկությունը հայտնել է հանրապետության փոխվարչապետ, ազգային պաշտպանության նախարար Միխալ Դվորչիկը:
«Ես կարդացել եմ այնպիսի վերլուծություններ, որոնցում խոսվում էր 10 մլրդ զլոտիից ավել գումարի մասին։ Ես խոսում եմ անհատների, Լեհաստանի քաղաքացիների աջակցության մասին»,-ասել է Դվորչիկը։
Ընդ որում, նա նշել է, որ օգնության գերակշիռ մասը, որը Լեհաստանը պետության անունից տրամադրում է Ուկրաինային, ռազմական բնույթ է կրում:
«Այստեղ խոսվում է ավելի քան յոթ մլրդ զլոտի գումարի մասին։ Դա Ուկրաինա փոխանցվող ռազմական տեխնիկայի արժեքն է»,-ասել է նախարարը։
Բայդենը հանձնարարել Է Կիևին 775 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Ավելի վաղ լեհական իշխանությունները հաղորդել էին Ուկրաինա տանկերի, ինքնագնաց հաուբիցների, շարժական զենիթահրթիռային համալիրների, դրոնների, զինամթերքի, ինքնաթիռների պահեստամասերի և այլ ռազմական տեխնիկայի մատակարարումների մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 179-րդ օրը։