«Խաղաղության մարտիկ» մրցույթում բուժօգնության կազմակերպմանը հաջող է հանդես եկել Ղազախստանը

Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմը զբաղեցրել է համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի շրջանակում օգոստոսի 22-ին անցկացված «Ռազմիկ» մրցաձևի երկրորդ՝ «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլի ժամանակ լավագույն արդյունք է գրանցել Ղազախստանի թիմը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մարզաձևի բուժօգնության կազմակերպման փուլը
«Մրցույթի մասնակիցներն իրականացրել են պայմանական մարտադաշտից վիրավորների տարհանման և առաջին բուժօգնության կազմակերպման գործողություններ: Տղամարդկանց և կանանց անհատական հաշվարկում Հայաստանի թիմի զինծառայողները զբաղեցրել են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը»,– նշված է հաղորդագրությունում։
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մարզաձևի բուժօգնության կազմակերպման փուլը
Այսօր մրցույթի մասնակիցներն ուժերն են չափելու «Ռազմիկ» մրցաձևի երրորդ՝ «Դիպուկահար» մրցափուլում:
«Խաղաղության մարտիկ» մրցույթի «Ռազմիկ» մարզաձևի բուժօգնության կազմակերպման փուլը
Նշենք, որ երեկ «Ռազմիկ» մրցաձևի առաջին` «Ռազմակիրառական համալիր վարժություններ» մրցափուլն է անցկացվել։ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ԶՈւ ներկայացուցիչները հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին, կատարելով նռնակի նետում՝ դիպուկության և հեռահարության հաշվարկմամբ, դանակի նետում և հրաձգություն:
Այս մրցափուլում նույնպես լավագույն արդյունք է ցույց տվել Ղազախստանի թիմը։