ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Կատաղած ցուլը ներխուժել է Իսրայելի Լոդ քաղաքի բանկերից մեկի շենք` վախեցնելով այցելուներին և հաստատության աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է «Եդիոտ Ախրոնոտ» պարբերականը։
««Լեումի» բանկի աշխատակիցներն իսկական շոկ են ապրել, երբ բաժանմունք է ներխուժել ցուլը»,–գրում է պարբերականը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ–ները, ցուլը փախել է իր տիրոջից, որը տեղի բնակիչ է։ Դատելով սոցցանցերում հրապարակվող տեսանյութից` հսկայական ցուլը ֆինանսական հաստատության աշխատակիցների և հաճախորդների համար բանկի միջանցքներում «ազգային իսպանական խրախճանք» է կազմակերպել։
Ականատեսները նշում են, որ կենդանին իրեն ագրեսիվ է պահել և վազել է մասնաճյուղի տարածքում` չարձագանքելով իրեն հանդարտեցնելու` տիրոջ փորձերին։
Տեսախցիկները ֆիքսել են ցլին նաև բանկի ավտոկայանատեղիի մոտ, որտեղ այն իրարանցում է կազմակերպել։ Կենդանուն զսպել կարողացել է միայն անասնաբույժը, որը տրանկվիլիզատորով նետահարել է կենդանուն։
Տուժածների մասին չի հաղորդվում։