Իջևանի գիշերային ակումբում դանակահարություն է եղել. 33-ամյա երիտասարդը խոստովանել է արարքը

Իջևան. Արխիվային լուսանկար
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի գիշերային ակումբներից մեկում 2 տղամարդու են դանակահարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 21-ին, ժամը 06։40-ին «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել 34 և 30 տարեկան երկու երիտասարդ: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ժամը 02։00-ի սահմաններում Իջևանի Երևանյան փողոցի ակումբներից մեկում նրանց դանակահարել են»,- ասված է հաղորդագրությունում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ մեղայականով բաժին է ներկայացել իջևանցի 33-ամյա մի երիտասարդ և խոստովանել արարքը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: