ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի վարչության նոր պետ է նշանակվել

Սամվելյանն այս պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչության նոր պետ է նշանակել Տիգրան Սամվելյանին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Սամվելյանը եղել է արտաքին գործերի նախարարության քարտուղարության խորհրդականը։
Նա այս պաշտոնում նշանակվել է 3 տարի ժամկետով` գործուղման առաջին օր համարելով 2022 թվականի օգոստոսի 22-ը: