Հարավային ռազմական օկրուգի բազայում ավարտվել է «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովը

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանում «Բանակ-2022» ֆորում
Սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցադրությունների հարթակներում ներկայացվել է շուրջ 250 նմուշ, այդ թվում՝ 5 օդանավ, 27 նավ և մոտորանավակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի «Պատրիոտ» այգում կայացել է «Բանակ-2022» ռազմատեխնիկական համաժողովի փակման արարողությունը: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
Զորամիավորման անձնակազմը ֆորումի ստատիկ մասում ներկայացրել է սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի ժամանակակից նմուշներ: Հատուկ սարքավորված հարթակում ներկայացվել է ռազմակայանի հակաօդային պաշտպանության համակարգի սպառազինության մեջ ներառված տեխնիկան, այդ թվում՝ մեծ հեռահարության C-300 զենիթահրթիռային համալիրն ու միջին հեռահարության «Բուկ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրը։ Ռազմական վարորդները ներկայացրել են «Տիգր» ժամանակակից զրահամեքենայի հնարավորությունները, իսկ մեխանիկ-վարորդները համաժողովի հյուրերին ծանոթացրել են հետևակի մարտական մեքենաների շարքին:
Ստատիկ ցուցադրության հարթակում ներկայացվել են նաև Տ-72Բ հիմնական մարտական տանկը, կապի և ռադիոէլեկտրոնային պայքարի ժամանակակից համակարգերը, Ռ-149 հրամանատարաշտաբային մեքենան, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի այլ ռազմական և հատուկ տեխնիկա:
«Յունարմիա» համառուսաստանյան ռազմահայրենասիրական հասարակական շարժման մասնակիցները միավորման ռազմական նվագախմբի հետ հանդես են եկել համերգային ծրագրով, որը ներառում էր Հայրենական մեծ պատերազմի երգացանկը, զինվորական ծառայության մասին ժամանակակից երգեր, ինչպես նաև դասական մարշեր ու կոմպոզիցիաներ։
Համաժողովի հարթակներում անցկացվել են նաև մարզական խաղեր և մրցումներ: Ավանդականների թվում են պարանի ձգումը, ձողից կախված ձգումները և «ուրախ մեկնարկները»։ Ռազմակայանի զինծառայողները դաշտային խոհանոցում բոլոր ցանկացողներին հյուրասիրել են զինվորական շիլա և թեյ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հանդես են եկել ցուցադրական ելույթներով, մասնագետները հյուրերին պատմել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի տեսակների, զորքերի և հատուկ ծառայությունների գործունեության մասին:
Ընդհանուր առմամբ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի տարածքում ռազմատեխնիկական համաժողովը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության 9 սուբյեկտների «Պատրիոտ» ռազմահայրենասիրական այգիների 16 հարթակներում՝ Հայաստանի ռուսական ռազմակայանի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքում, 2022 թվականի օգոստոսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում: Սպառազինության և ռազմական տեխնիկայի ստատիկ ցուցադրման հարթակներում ներկայացվել է շուրջ 250 նմուշ, այդ թվում՝ 5 օդանավ, 27 նավ և մոտորանավակ: