Գարգառի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է 40–ամյա տղամարդու կախված դի

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Գարգառ գյուղի տներից մեկի լոգարանում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գարգառ գյուղի տներից մեկում տղամարդու կախված դի կա»,–գրում է կայքը:

Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում՝ տան լոգարանում, կախված վիճակում հայտնաբերել են 40-ամյա Ս. Ա.-ի դին:
Զանգել է ԱԻՆ, ասել` ինքնասպանություն է գործելու. նրան մահացած են գտել Երևանի բնակարանում
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: